ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են և հրատապ

Ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են և հրատապ
06.06.2025 | 19:34

Սյունիքում մարդկանց հետ զրույցների հիմքում անվտանգության հետ կապված խնդիրների բարձրաձայնումներն են:

Ճիշտ է` լայն կոնտեքստով և երկար քննարկումները առաջ են բերում բազմաթիվ այլ խնդիրներ` ենթակառուցվածքներից մինչև գյուղատնտեսություն, սակայն ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են և հրատապ:

Ինչ էլ ուզում է ասել իշխանությունը` կեղծիքից մինչև խոստումներ, մարդիկ անվտանգության մակարդակի չափման սեփական ցուցիչներն ունեն, ինչ արտահայտվում է իրենց կյանքում և տեսանելի է:

Իսկ մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ և տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն և անկարողություն:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ